Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան

Թուրքիայում ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան
22.07.2025 | 13:14

2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից Փաշինյանը բացականչում էր՝ Արցախը Հայաստան է և վերջ։

Օրերս նույն վայրից Ադրբեջանի նախագահը սպառնում էր Հայաստանին, որ ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների երեսը տեսնեն, և որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ գործընթացն արգելափակելու պարագայում մեր պետությունը կհայտնվի ոչ միայն տրանսպորտային, այլև քաղաքական մեկուսացման մեջ։

Մեզ այս իրավիճակին հասցնողը շարունակում է խոնարհվել Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների առաջ՝ բերելով նորանոր կորստաբեր զիջումներ։

Ալիևի՝ ամենօրյա դարձած ծաղրին չհակադարձող այս անձնավորությունը միայն ի զորու է ճնշումներ բանեցնելու սեփական քաղաքացիների նկատմամբ։ Հոգևոր դասի բարեվարքությունը քննելու քողի տակ այս կեղծ հավատացյալը ցանկանում է հեղինակազրկել ՀՀ-ում ամենաբարձր վարկանիշն ու վստահությունը վայելող կառույցը՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին։

Եվ որքան ավելանում են Ալիևի ու Էրդողանի պահանջները, այնքան ուժգնացնում է հակաեկեղեցական հիստերիան՝ սպասելով թշնամու հերթական գովասանքին։ Խոսում է խոստումնազանցության մասին, մինչդեռ ինքն է ամեն օր դրժում իր երբևէ տված խոստումները։

ոտաբոբիկ մզկիթ մտնողը ոստիկաններին ու «Ալֆա» ջոկատին ուղարկում է Վեհարան։

Սույն անձը չունենալով կարմիր գծեր՝ պատրաստ է ամեն տեսակի հակաբարոյական և հակասահմանադրական գործողության։

Լիահույս եմ, որ մեր հայրենակիցները շատ լավ գիտակցում են այս արշավի իրական նպատակը, չեն տրվում կեղծ օրակարգերին, և անհրաժեշտության դեպքում կանգնելու են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողքին՝ իրենց ներկայությամբ պաշտպանելու հայոց հոգևոր կենտրոնը։

Գառնիկ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր,

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ

Դիտվել է՝ 975

Մեկնաբանություններ